Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

4 տարի ազատազրկում՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար

4 տարի ազատազրկում՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար
31.01.2013 | 11:57

Մեքսիկայի մայրաքաղաքում ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանվում է մինչև 4 տարի ազատազրկում։ Օրենքը չի վերաբերում միայն բնակչությանը վտանգ սպառնացող, վնասակար, ագրեսիվ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին։
Փաստաթղթում նաև նշվում է, որ թափառող կենդանիները չեն համարվում վնասակար։ Մեխիկոյում կան հազարավոր թափառող կենդանիներ։ BBC-ի թղթակիցը նշում է, որ օրենքն առաջին հերթին շրջանառության մեջ է դրվել Մեքսիկայի մայրաքաղաքում ցլամարտն արգելելու նպատակով:

Դիտվել է՝ 5355

Մեկնաբանություններ